Պատվերի մշակման և առաքման քաղաքականություն


Առաքում

OnlineKodak-ը կարևորում է իր այցելուների պատվերի առաքման որակը: Այդ պատճառով մեր կողմից մշակվել է հատուկ ձևաչափ, որը կօգնի օգտատիրոջը կարճ ժամանակում ստանալ իր պատվերը: Ներքոնշյալ դրույթները ներկայացնում են մեր առաքման քաղաքականությունը:


Առաքման քաղաքականություն

  • Օգտատիրոջ կողմից մեզ փոխանցված լուսանկարը (լուսանկարները) տպված վիճակում առաքվում են «ՀայՓՈՍՏ» փոստային սուրհանդակի միջոցով օգտատիրոջ նշած հասցեով:
  • «ՀայՓՈՍՏ» փոստային սուրհանդակը առաքումը իրականացնում է հասցեական փոստային առաքման ծառայության միջոցով:
  • Օգտատիրոջը առաքվում է պատվերը, OnlineKodak-ի տարբերանշանով, ծրարով և «ՀայՓՈՍՏ»-ի կողմից ծրարին կցված հատուկ նամականշով:

Առաքման արժեքը

  • Առաքման վճարը ներառված է պատվիրված ծառայության ընդհանուր արժեքում (ծառայության համար վճարվում է մեկ անգամ օգտատիրոջ նախընտրած վճարման եղանակով):
  • Առաքման համար «ՀայՓՈՍՏ» փոստային սուրհանդակին լրացուցիչ գումար չի տրվում:

Առաքման ժամկետները

  • Պատվիրված ապրանքի առաքումը կատարվում է ինչպես աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ), այնպես էլ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում:
  • Եթե պատվերը գրանցվել և հաստատվել է մինչև 14:00-ն ապա առաքումը կկատարվի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե պատվերի գրանցումը և հաստատումը տեղի է ունեցել 14:00-ից հետո, ապա առաքում կկատարվի հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում:

Պատվերի մշակում

OnlineKodak-ը կարևորում է իր այցելուների պատվերի մշակման եղանակը: Այդ պատճառով մեր կողմից սահմանվել են չափանիշներ` պարզեցնելու ծառայությունից օգտատիրոջ օգտվելու պայմանները: Ներքոնշյալ դրույթները ներկայացնում են մեր պատվերի մշակման քաղաքականությունը:


Պատվերի մշակման քաղաքականություն

  • OnlineKodak-ի ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք պատվերի մշակման պայմանները:
  • Պատվերը ձևակերպելուց հետո եթե անհրաժեշտ է կատարել փոփոխություն, ապա պետք է վճարման պահից հաշված 25 րոպեի ընթացքում կապ հաստատել OnlineKodak-ի հետ՝ զանգահարելով 041 80 00 14 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info@onlinekodak.am էլ. փոստի հասցեին:
  • Գնորդն իրավունք ունի վճարման պահից հաշված 20 րոպեի ընթացքում մերժելու, վերադարձնելու, կամ փոփոխություն կատարելու կատարված պատվերում:



Հայերեն · English (US)