Գաղտնիություն

OnlineKodak-ը կարևորում է իր այցելուների անձնական տեղեկատվության գաղտնիությունը: Այդ պատճառով մեր կողմից մշակվել է սույն քաղաքականությունը, որը կօգնի օգտատիրոջը հասկանալ, թե ինչպես ենք մենք ստանում, մշակում, հաղորդում և առաքում անձնական տեղեկատվությունը: Ներքոնշյալ դրույթները ներկայացնում են մեր գաղտնիության քաղաքականությունը և սահմանափակումները:


Գաղտնիության քաղաքականություն

  • Օգտատիրոջ կողմից մեզ փոխանցված լուսանկարի (լուսանկարների) նպատակը այն տպված վիճակում իրեն առաքելն է «ՀայՓՈՍՏ» փոստային օպերատորի միջոցով:
  • Անձնական տեղեկատվությունն օգտագործվում է միմիայն օգտատիրոջ կողմից նշված կերպով կամ դրան համանման ձևով, բացառությամբ այն դեպքերի, երբ ստացվածը պարունակում է պոռնկագրական, մանկապղծության (պեդոֆիլիայի), բռնության և հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի տարերով պոռնկագրություն:
  • Անձնական տեղեկատվությունը կպահպանվի միայն այնքան ժամանակ, որքան որ հարկավոր է վերոնշյալ նպատակներն իրագործելու համար:
  • Անձնական տեղեկատվությունը պետք է համապատասխանի այն նպատակներին, որին ծառայում է և այդ նպատակների համար անհրաժեշտության սահմաններում պետք է լինի ամբողջական:
  • Անձնական տեղեկատվությունը կպահպանվի ոչ ավել քան 7 օր, ինչպես նաև այդ օրերին կպաշտպանվի չարձանագրված մուտքերից, բացահայտումից, կրկնօրինակումից, օգտագործումից կամ փոփոխությունից:
  • Առցանց վճարման ժամանակ քարտից տրմադրված անձնական տեղեկատվությունը չի կրկնօրինկվում և չի պահվում մեր համակարգում: Այն գաղտնագրված երթուղով փոխանցվում է բանկի սերվերին:
  • Առցանց վճարման ժամանակ մենք չենք կրում որևիցե պատասխանատվություն Ձեր կողմից սխալ մուտքագրված տվյալների, ծառայության խափանման կամ ցանկացած այլ խոտանի համար:
  • Կայքի այցելուներն անմիջապես կտեղեկացվեն անձնական տեղեկատվության ղեկավարման քաղաքականության և դրա կիրառումների մասին:

Մեր պատասխանատվությունը տեղեկատվության ապահովության հարցում

Չարտոնագրված մուտքերի կանխման, ինչպես նաև տեղեկատվության ամբողջականության պահպանման և դրա ճիշտ օգտագործման համար կիրառվում են համապատասխան ֆիզիկական և էլեկտրոնային գործառույթներ, որոնք կապահովեն առցանց հավաքագրված տեղեկատվության անվտանգության երաշխավորման միջոցները:


Cookies

OnlineKodak-ը մնացյալ ինտերակտիվ վեբ կայքերի նման կիրառում է «Cookies»` փոքր ֆայլեր, որոնք պահվելով օգտատիրոջ համակարգչի կոշտ սկավառակում: «Cookies»-ը օգտագործվում է կայքի որոշ մասերում` ապահովելու դրանց աշխատանքը, ինչպես նաև հեշտացնելու կայքի օգտագործումը այցելուների կողմից: Կայքի գործընկերներից ոմանք նույնպես կարող են օգտագործել «քուքիներ»:


Սահմանափակումներ

OnlineKodak-ը կամ իր մատակարարները չեն կարող պատասխանատվություն կրել ցանկացած վնասի համար: Եթե կան որոշակի իրավասություններ, որոնք արգելում են ենթադրվող երաշխիքների վրա դրվող սահմանապակումները, կամ հնարավոր/հարակից վնասներից սահմանափակ պատասխանատվության կրումը, սույն սահմանափակումները կարող են չկիրառվել օգտատիրոջ վրա: OnlineKodak-ը չի երաշխավորում, որ կայքում հասանելի ֆունկցիաները միշտ անսխալ կամ անխափան կլինեն, որ թերացումները կվերացվեն, կամ որ սերվերները զուրկ են թերացումներից և վիրուսներից: Դուք գիտակցում եք, որ Ձեր պարտականությունն է հանդիսանում ապահովել համապատասխան գործառույթների իրականացումը և վիրուսների ստուգումը (ներառյալ հակավիրուսային պաշտպանությունը և անվտանգության այլ ստուգումները), որոնք կբավարարեն Ձեզ հատուկ տվյալների ներմուծման և արտածման ճշգրտության պահանջներին: